Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սիրիահայերը վախենում են հարկերից (տեսանյութ)

Սուրբ Սարգսի տոնի առթիվ Սփյուռքի նախարարությունն այսօր կազմակերպել է ցուցահանդես-տոնավաճառ։ Իրենց ձեռքի աշխատանքները ներկայացրին նաեւ սիրիահայերը: Ներկայացված էին բազմաթիվ ուտեստներ, արծաթյա իրեր, խաղալիքներ, կտորներ եւ այն ամենն, ինչ կարող էին պատրաստել սիրիահայերը եւ որոնցով կարող էին գումար վաստակել: Նրանք մտադիր են հենց այսօր իրենց բոլոր ապրանքները վաճառել, որպեսզի ձեռնունայն տուն չգնան: Խոսելով նաեւ Սուրբ Սարգսի տոնից՝ սիրիահայերը նշեցին, որ իրենց երեխաներին հիմնականում տալիս են Սարգիս անվանումը: Սիրիահայերը եւս կարծում են, որ պետք է նշել ոչ թե Սուրբ Վալենտինը, այլ Սուրբ Սարգիսը, քանի որ դա է մեր Սուրբը, առանց այն էլ հեռանում ենք մեր մշակույթից եւ պետք է պահպանենք այն, ինչ ունենք: Մայդա Պօշկեզենյանն արդեն 2 տարի է` տարբեր տեսակի թխվածքներ է պատրաստում եւ դրանով գումար վաստակում: Մտադիր է իր բիզնեսը ունենալ, սակայն մտահոգված է հայաստանյան հարկային դաշտով: «2 տարի արդեն մտածել ենք, բայց հարկային դաշտ մտնելու վախը մեզի չձգեր, որ այդպիսի բաներ մտածեինք, որտեւ ծախսը շատ է, շահը քիչ է: Մենք մանավանդ Սիրիայից եկած ենք, տան վարձ ունինք, եթե հարկային դաշտ մտնես, պետք է պետական հարկեր վճարես, միշտ զգույշ ենք, հեռանում ենք այդ հարկայինից»: