Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը պարտվեց վերջին տուրում

Սպորտ
b5cff1d6dd18f6b3e9cfb78b0a41b2d3

Մեր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը անհաջող ավարտեց ելույթները շախմատի Սարաեւոյի միջազգային մրցաշարում։

Այսօր կայացած վերջին տուրում մեր շախմատիստը սպիտակներով պարտվեց Թուրքիան ներկայացնող ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Իպատովին։

Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ երրորդ տեղից նահանջեց 6-րդ հորիզոնական։ Նա մեկ միավոր զիջեց երեք մրցանակակիրներին՝ ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին, իսրայելցի Եվգենի Պոստնիին եւ հունգարացի Վիկտոր Էրդոշին։