Բացել լրահոսը Փակել լրահոսը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ - 2026-01-05T090000.195
A A
Պաշտոնական

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է

Հունվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Զովաբեր-Դդմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ