Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նարեկ Սամսոնյանի կյանքին վտանգ է սպառնում․ ակցիա ՄԻՊ գրասենյակի դիմաց․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Արդեն 11 օր հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցներն այսօր բողոքի ակցիա անցկացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակի առջև:
 
Խուլիգանության մեղադրանքով ավելի քան երկու ամիս կալանավորված Սամսոնյանը առողջական խնդիրներ ունի, ահազանգում են փաստաբանները: Նրանցից Աստղիկ Մաթևոսյանն ասաց, որ Սամսոնյանը շտապ վիրահատության կարիք ունի, երեկ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշակի ստուգումներ է անցել: