Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը վայր է դրել լիազորությունները (տեսանյութ)

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական տվեց: Այդ մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
 
«21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Շատ դժվար եւ բարդ որոշում է ինձ համար: Երկար եմ մտածել եւ ջանացել եմ՝ չհանգել այս որոշմանը, բայց բնականաբար, ինչ ունի սկիզբ, նաեւ ունի ավարտ:
 
Այլեւս չեմ տեսնում իմ գործունեության շարունակությունը որպես նախագահ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառը Հայաստանում դահուկային սպորտի մարզաձեւերը զարգացնելու աշխատանքային մթնոլորտն է, որը չի կարող միակողմանի լինել: Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով այդ մարզաձեւերը զարգացնել հնարավոր չի:
 
Տարիներ շարունակ բոլոր մեր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ, այդպես էլ լուծում չունեցան: Այն ջանքն ու եռանդը, նվիրվածությունն ու նպատակները, որոնք դրել ես քո առջեւ, հասկանում ես, որ ոչ լիարժեք են ես կարողանում իրականացնել քանի որ պարբերաբար հանդիպում եւ հանդիպելու ես խոչընդոտների, որոնք գուցե նաեւ անլուծելի են: Այս պարագայում ուղղակի որոշում ես կայացնում հրաժարական տալ: Գիտակցում ես, որ գուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որպեսզի կարողանան այդ մարզաձեւերը զարգացնել:
Որոշել եմ ուղղակի իմ անձից ազատել այդ մարդկանց»,- ասաց նա։