Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեյրան օհանյան
A A
Քաղաքականություն

Դատախազության բողոքը վերադարձվել է

   Հակակոռուպցիոն վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել  է զինվորական կենտրոնական դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Բողոքը վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի եւ մյուսների գործին։ 

  Այս գործով Զինվորական կենտրոնական դատախազությունը Սեյրան Օհանյանից, Արշիկ Շլեպչյանից, Կարեն Սարգսյանից, Վարուժան Ապերյանից, Մհեր Շիրխանյանից, Սեդրակ Սեդրակյանից, Աշոտ Գրիգորյանից, Գառնիկ Հայրապետյանից, Արտաշես Մխիթարյանից եւ Սուրեն Հարությունյանից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում հօգուտ պետության համապարտությամբ պահանջում էր բռնագանձել 8 500 000 ՀՀ դրամ գումար։ 

  Վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու հիմք է հանդիսացել այն, որ դատախազությունը այն չի ուղարկել պատասխանողների ներկայացուցիչներին։

  Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը վաղեմության հիմքով կարճել էր դատախազության բողոքը։ 

Ավելին՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից հօգուտ պատասխանող Արշիկ Շլեպչյանի պետք է բռնագանձվի 150 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության ծախս: Իսկ հօգուտ Վարուժան Ապերյանի 15 860 ՀՀ դրամ՝ որպես փոստային ծախս: