Բացել լրահոսը Փակել լրահոսը
618487677_25928132753448840_4321567381864558102_n
A A
Պաշտոնական

Հունվարի 27-ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնում է․

Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27֊ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», ոչ աշխատանքային։
Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27֊ը կլինի ոչ աշխատանքային։
 
Շնորհակալ ենք նախագահին ըմբռնման համար։
Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս։