Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մինչ օրս այդպիսի բան չի արվել․Ինչ գումարով են կառուցվելու նավթամշակման և պղնձաձուլական գործարանները (տեսանյութ)

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի նախաձեռնած «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են նոր կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան»։
Այսօր Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը հանդես է եկել «5 քայլ դեպի ուժեղ Հայաստան» օրակարգով։

Տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ով է լինելու կուսակցության վարչապետի թեկնածուն, նշել է՝ այդ մասին կհայտարարվի փետրվարի 12-ին՝ կուսակցության համագումարի ընթացքում։ Իսկ մինչ այդ ակնկալում է, որ իր ներկայությունը այս հանդիպմանը կօգտագործվի տնտեսական թեմաների քննարկման համար։

«Ա1+»-ի հարցին՝ արդյոք հաշվի են առնվել պղնձի կամ նավթամշակման գործարանների կառուցման հնարավոր էկոլոգիական ռիսկերը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․
«Այո, պղնձի վերամշակման գործարան կառուցելու մասին խոստումներ եղել են բոլոր կառավարություններից, բայց դա չի արվել մեկ պարզ պատճառով՝ նախարարները ցանկություն ունենալով հանդերձ, պարզապես չեն կարողացել իրականացնել։ Այսօր նույնպես խոստումներ են հնչում։ Սակայն իրականում նման ներդրման համար անհրաժեշտ է պետական հատուկ ձևաչափ, որովհետև նման ծավալի ներդրումներ կարող են անել միայն խոշոր կորպորացիաները։ Այսինքն՝ սպասելը, թե որևէ մեկը պարզապես կգա ու կկատարի այդ ներդրումը, իրատեսական չէ։ Մենք պետք է ինքներս ստեղծենք այդ ներդրումային հոսքը»։

📺 Մանրամասները՝ տեսանյութում։