A
A
Նարեկ Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 12-ին Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարում կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։ Այսօր հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Այսօր ներկայացվել է շարժման տնտեսական ծրագիրը,որին հաջորդել է մամուլի ասուլիս։
Որքանո՞վ են իրատեսական Հայաստանում նավթամշակման և պղնձաձուլական գործարանների կառուցման տնտեսական ծրագրերը, որոնք առաջարկում է շարժումը։ Նախկինում էլ են նման առաջարկներ եղել, բայց չեն իրականացվել, ու չկա՞ն արդյոք բնապահպանական վտանգներ. հարց է ուղղել Ա1+ի թղթակիցը։
Կարապետյանը նշել է, որ նախկինում նման գործարաններ չեն կառուցվել ներդրողների բացակայության և պետական հատուկ ձևաչափ չլինելու պատճառով ։
Նա առաջարկում է օգտվել չինական արտահանման ընկերությունների շատ էժան ֆինանսավորումից (օրինակ՝ 2% տոկոսադրույքով), որտեղ պետությունը կունենա 15% մասնակցություն ։
Ի պատասխան էկոլոգիական ռիսկերի մասին հարցին՝ նա պնդում է, որ պղնձի ձուլարանը մոտ 30 անգամ ավելի քիչ պոչամբարային ռիսկ ունի, քան հանքերը։
Առաջարկվում է պղնձի վերամշակման արդյունքում առաջացած ծծմբանյութն օգտագործել երկրի աղակալած հողերի վերականգնման համար, ինչը կօգնի լուծել գյուղատնտեսական կարևոր խնդիրներ ։
Մանրամասները` տեսանյութում