Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավանեսյան
A A
Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը կգնա Կորեա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ Համաշխարհային կենսառողջապահական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարարի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Ի դեպ, Անահիտ Ավանեսյանի` Կորեայի հանրապետություն գործուղման ճանապարհածախսը եւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Գործուղումից վերադառնալուց հետո Առողջապահության նախարարը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։