«Ամուլսար, միայն սար»․ քաղաքացիները՝ հանքի շահագործման դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմուլսարի հանքի շահագործումը մեկնարկել է, բայց դրա շուրջ պայքարը չի ավարտվել։ Հոկտեմբերի 10-ին ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկից հետո բնապահպանական խնդիրների մասին քննարկումները կրկին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։
Բնապահպանական ռիսկերի և ջրային ռեսուրսների հնարավոր վտանգների մասին մտահոգությունները շարունակվում են։
Հոկտեմբերի 19-ին քաղաքացիները հավաքվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու Ամուլսարի շահագործման դեմ։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ հանքի շահագործումն անօրինական է, և պահանջում են ուշադրություն դարձնել իրենց բարձրաձայնած խնդիրներին։
Հավաքի ընթացքում դժգոհություններ հնչեցին նաև ոստիկանների թվի և իրականացվող ստուգումների վերաբերյալ։ Մասնակիցների խոսքով՝ իրենց ձայնը լռեցնելու փորձեր են արվում, բայց դրանք չեն կարող կասեցնել իրենց պայքարը։
Մասնակիցները նշեցին նաև, որ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին, նախատեսում են նամակներ բաժանել և սկսելու են Ֆրանսիայի դեսպանատան մոտից։
«Ամուլսարի շուրջ պայքարը շարունակվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support