Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ Փաշինյան Վաշինգտոն Ալիեւ
A A
Պաշտոնական

Փաշինյանը ընդունել Թրամփի հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,-այդ մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Խաղաղության Խորհուրդը» նախատեսվում է  Գազայի վերակառուցումը վերահսկելու համար։

Հղում անելով անանուն աղբյուրների՝ դեռեւս երեկ AP-ն գրել էր, որ  մշտական անդամակցության անդամավճարը 1 միլիարդ դոլար է։ Անվճար է երեք տարվա անդամակցությունը։

 Գումարն ուղղվելու է  Գազայի վերականգնմանը։

 
Возможно, это изображение текст
Возможно, это иллюстрация (текст)