A
A
Հրդեհ Նոր Երզնկա գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 20-ին, ժամը 07:48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Երզնկա գյուղի 17-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։38-ին, մարվել՝ 08։56-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ), տանիքին տեղադրված արևային պանելներ, խոհանոցը և հյուրասնյակը՝ գույքով, շքամուտքը և ննջասենյակը՝ մասամբ։