Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ԹՐԻՓՓ-ում կարող էինք բարձր տոկոսի հավակնել, եթե ինչ-որ աշխատանքներ կատարված լինեին․ Բ․Նավասարդյան (տեսանյութ)

«Բոլոր նորությունները, նախաձեռնությունները հետևանք են այն բանի, որ Հայաստանը պարտվել է 44 օրյա պատերազմում և գտնվում է բավականին խոցելի վիճակում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի շրջանակներում անցած շաբաթ ԱՄՆ-ում ստորագրված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անցած շաբաթ Վաշինգտոնում ստորագրել էին ԹՐԻՓՓ-ի զարգացման հայ-ամերիկյան համատեղ ընկերություն ստեղծելու մասին հայտարարություն, որտեղ ՀՀ-ի բաժնեմասը կլինի 26 տոկոս, ԱՄՆ-ինը՝ 74 տոկոս։

«Եվ, այո, մենք կարող էինք բարձր տոկոսի հավակնել, եթե անցած 5 տարիներին ինչ-որ աշխատանքներ կատարեինք»,- հավելում է վերլուծաբան ու ընդգծում, որ, այնուամենայնիվ, այդ գործարքը չէր լինի, եթե չլիներ ԱՄՆ քաղաքական կշիռը միջազգային հարաբերություններում։

Եվ այդ փաստաթղթով Հայաստանը ստանում է կայունության ավելի բարձր աստիճան և դերակատարություն միջազգային ապրանքաշրջանառության մեջ։

Խոսելով Ադրբեջանց անցած շաբաթ վերադարձված 4 գերիների մասին՝ Բորիս Նավասարդյանն գտնում է, որ այդ հարցն այդ երկրում հասարակական սուր ընկալում ունի։ «Ադրբեջանում ուզում են, որ այդ մարդիկ խստորեն պատժվեն։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ պատիժը հասարակական պահանջ է»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։