A
A
Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։