Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Պաշտոնական

Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Լաչինի ուղղությամբ անհետացած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի վերաբերյալ՝ հայտնելով, որ նա գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։

Գերատեսչության հաղորդմամբ՝ Մուսաևի՝ ծառայության վայրում չլինելու և գտնվելու վայրը պարզել չկարողանալու պատճառով սեպտեմբերի 26-ին սկսվել են նրա որոնումները։ Ադրբեջանի ռազմական դատախազության իրականացրած ստուգման արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից նշել են, որ ներկայում Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները կապ են պահպանում հայկական կողմի համապատասխան կառույցների հետ՝ Մուսաևի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու և ձերբակալվելու հանգամանքները պարզելու նպատակով։

Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է, իսկ դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի։