Բացել լրահոսը Փակել լրահոսը
100
A A
Պաշտոնական

Կռունկի անկման հետևանքով մահացած անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստի» աշխատակիցներ չեն․ հայտարարություն

«Դեֆանս Հաուզինգի» մամլո ծառայությունն անդրադարձել է այսօր կռունկի անկման դեպքին, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ։ 

««Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը հանդիսանում է «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողը, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ:

Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը:

Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ «Դեֆանս Հաուզինգը» հայտնում է, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ:

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին: «Դեֆանս Հաուզինգը» հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ»,- նշված է հաղորդագրությունում: