Բացել լրահոսը Փակել լրահոսը
images
A A
Պաշտոնական

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել․ դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել, տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։