Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մինասյան
A A
Քաղաքականություն

Միքայել Մինասյանին հրավիրել են դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքւ բռնագանձման գործերով վարչությունում Սուրբ Աթոռում ՀՀ նախկի  դեսպան Միքայել Արայի Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից։ 

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշված է հրապարակային ծանուցման մեջ:

Դատախազությունը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ին, 2008-12 թվականներին նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին հրավիրում է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50): Նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին:

Միքայել Մինասյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։ Նրա կնոջը՝ Անուշ Սերժի Մինասյանին, եւս հրավիրել են դատախազություն՝ որպես շահագրգիռ անձ։ Բացի Անուշ Մինասյանից այս գործով որպես շահագրգիռ անձ եւս 9 հոգի հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր: