Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo24
A A
Բիզնես

Ozon Հայաստանը գրեթե երեք անգամ նվազեցրել է վաճառողների սակագները

Ozon-ը հայտարարել է Հայաստանի վաճառողների համար սակագների էական նվազեցման մասին։ Հարթակում ապրանքների վաճառքի համար գանձվող վճարը նվազել է գրեթե երեք անգամ․ եթե նախկինում միջին ցուցանիշը կազմում էր 39%, ապա այժմ այն մոտ 14% է։ Նոր պայմաններն ուղղված են հայաստանյան ձեռներեցների ծախսերի կրճատմանը և նրանց շահութաբերության բարձրացմանը։ Սակագների նվազեցման շնորհիվ վաճառողները կկարողանան գնորդներին առաջարկել առավել մրցունակ գներ՝ միաժամանակ պահպանելով իրենց շահույթը։

Օրինակ՝ սմարթֆոնների կատեգորիայում սակագները 47%-ից նվազել են մինչև 9,5% FBO մոդելով (Ozon-ի պահեստից) աշխատելու դեպքում և մինչև 13%՝ FBS մոդելով (վաճառողի պահեստից)։ Այսպիսով, 129 000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս վաճառելիս վաճառողը կվճարի ընդամենը 12 255 դրամ FBO մոդելի և 16 770 դրամ FBS մոդելի դեպքում, մինչդեռ նախկինում այդ գումարը կազմում էր 60 630 դրամ (առանց լոգիստիկ ծախսերի)։

«Մենք մեծ ներուժ ենք տեսնում հայաստանյան արտադրողների և վաճառողների շրջանում և ցանկանում ենք, որ նրանք հնարավորություն ունենան գնորդներին առաջարկել շահավետ գներ՝ առանց շահութաբերությունը կորցնելու։ Սակագների գրեթե եռակի նվազեցումն այս ուղղությամբ ընդամենը քայլերից մեկն է։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել մեր հայաստանյան գործընկերների բիզնեսի աճի համար»,- նշել է Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյանը։

Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականին։ 2025 թվականին մարքեթփլեյսի շրջանառությունը Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 1,5 անգամ, իսկ պատվերների քանակը նույն ժամանակահատվածում ավելացել է 40%-ով։ Ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքը ներառում է Երևանում գործող տեսակավորման և ֆուլֆիլմենթ կենտրոններ։ Բացի այդ, Ozon-ն ակտիվորեն ընդլայնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով։ Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված է 400 մլն-ից ավելի ապրանքատեսակ 20-ից ավելի կատեգորիաներում՝ գրքերից ու հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ 73,5 մլն ակտիվ գնորդ արդեն ստանում է իր պատվերները, իսկ ավելի քան 750 հազար ձեռներեց հնարավորություն ունի վաճառել իր ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։