Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Հասարակություն

Դատարանի նախագահը ցանկանում է տեղափոխվել Վերաքննիչ

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ, դատավոր Խաչիկ Ղազարյանը ցանկանում է նշանակվել Վերաքննիչ դատարանի դատավոր։ Նրա անունն ընդգրկված է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցանկում։

Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին, իսկ 2023 թվականի փետրվարի 17-ին դարձել է դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր է ցանկանում դառնալ նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։

Առաջխաղացման ցանկում են նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Անի Դանիելյանն ու Ջոն Հայրապետյանը։ Նրանք ցանկանում են նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ։