Ծառերը կտրեցին, որ սարքեն արհեստական պուրակ, որ Եռաբլուր գալու պարտականություն էլ չունենան․Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արցախը կտրեցին, Սփյուռքն արդեն վաղուց կտրել են, Հայաստանին մենակ են թողնում»․ Մանուկյան
Արցախյան 44-օրյա պատերազմի գլխավոր պատճառների մասին խոսելիս՝ Մանուկյանը նշում է Ադրբեջանի ռազմամոլությունը, ինչպես նաև 2018 թվականից հետո Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունն ու Արցախյան բանակցություններում դիրքորոշումները։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո ամենամեծ փոփոխությունը հասարակական համերաշխության կորուստն է։
«Հայ ժողովրդի ուժականությունը եղել է Արցախ–Սփյուռք–Հայաստան եռամիասնության մեջ։ Արցախը կտրեցին, Սփյուռքն արդեն վաղուց կտրել են և Հայաստանին մենակ են թողնում»,– ասում է նա։
Անդրադառնալով Եռաբլուրին և Ծարավ Աղբյուրում իրականացվող աշխատանքներին՝ Մանուկյանը նշում է․
«Ծարավ Աղբյուրում ապրող բնակիչները, որ ամեն օր անցնելուց տեսնում են այդ գլխատված բուսաբանական այգին ու այնտեղ շինարարական աշխատանքներ։ Վաղը, վստահեցնում եմ, նույնիսկ Եռաբլուր գալու այլևս որևէ պարտականություն չեն ունենալու»։
Նա հավելում է․
«Ծառերը կտրեցին, որպեսզի սարքեն մի շատ արհեստական պուրակ, որտեղ այն բարոյական պարտավորվածությունը չի լինելու, ոնց որ այցելում ես Եռաբլուր»։
«Եռաբլուրում ամեն մեկի շիրիմը մի ամբողջ պատմություն է»,– ասում է Մանուկյանը։