Բացել լրահոսը Փակել լրահոսը
taonra_c16x9x50px50p_wt_5a67d8bf086cfb6fd6e873bb9a9e03c2
A A
Քաղաքականություն

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել. կան զոհեր

Այս գիշեր ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային 173 տարբեր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ ռեակտիվ դրոններով: Երկրի ՀՕՊ ուժերը վնասազերծել են 134 թիրախ՝ հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի օդուժից:

Հաղորդվում է, որ հարվածները գրանցվել են 19 տեղանքում, այդ թվում՝ Կիևում, Օդեսայում, Զապորոժիեում և Խարկովում, իսկ 8 տեղանքում էլ ընկել են խոցված դրոնների բեկորներ:

Զապորոժիեում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել՝ հայտնել է մարզային վարչակազմի ղեկավաը:

Կրասնոդարի երկրամասում էլ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա: Կրասնոդարի երկրամասի նահանգապետը հայտնել Է զոհերի և տուժածների մասին:

Մեկ մարդ վիրավորվել է Տագանրոգում, չորսը՝ Ազովում՝ հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով։

Կուբանի Սևերսկի շրջանում էլ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը: