Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանը» մինչև 2031-ն այս կազմով չի ձգելու՝ Նարեկ Կարապետյանը մենակ է մնալու․ Վ․Հակոբյան (տեսանյութ)

«Այն պատճառաբանությունը, որը ԿԸՀ-ն է ներկայացրել, ամբողջովին լեգիտիմ է։ Եվ առկա է նաև եվրոպական խորհրդատվություններում այն մասով, որ կրկնակի քվեարկության դեպքում մարդիկ, իմանալով արդյունքները, կարող են այդպես ընտրություն կատարել։ Այդպիսով կխեղաթյուրվեին արդյունքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին։

Երեկ ԵԽԽՎ-ում քննարկվում էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը, որը ներկայացրել էին այդ կառույցից Հայաստան եկած դիտորդ պատվիրակները։ Զեկույցի հեղինակները թեև ընտրությունների ելքը դրական էին գնահատել, որ անցկացվել են տեխնիկապես լավ կազմակերպված միջավայրում, եղել է քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն, այնուամենայնիվ, արձանագրել էին աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման, քարոզարշավի ֆինանսավորման, դատական պաշտպանության արդյունավետության և, ի վերջո, ընտրական արդյունքների վիճահարույց չեղարկումների դեպքեր։ Վերջին դեպքը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը չհաղթահարեց 4 տոկոսի անցողիկ շեմը։

Վոլոդյա Հակոբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում էր 2 ուժերի դաշինքով, որն իրականում պետք է 10 տոկոս ստանար։

«Մինչդեռ օգտվելով օրենքի բացից՝ ԿԸՀ-ում կուսակցություն են գրանցել։ Բայց զեկույցում էլ է ասվում, որ դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Եվ եթե մտահոգված լինեին ԲՀԿ-ի ձայներով և համարեին, որ այդպիսով ԱԺ-ում ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը փոխվել է, զեկույցում չէին գրի, թե «ՔՊ-ն ստացել է ժողովրդի կողմից հստակ մանդատ, որն այժմ պետք է պատվով իրագործի»,- հավելեց պատգամավորը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։