Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի որակն ստուգող հանձնաժողով կստեղծվի (տեսանյութ)

Տնտեսություն
կառ1

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել է գազի որակը ստուգելու համար լաբորատորիա եւ անկախ հանձնաժողով ստեղծել՝ հաշվի առնելով բնակչության եւ ջերմոցային տնտեսությունների ղեկավարների բողոքները՝ գազի որակի առնչությամբ։ Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռոբերտ Նազարյանի առաջարկով հանձնարարել է հանձնաժողով ստեղծել, որի կազմում կլինեն նաեւ հասարակական կազմակերպություններ, գիտնականներ։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը կառավարության նիստում ասել է. «Խնդիրը նրանում է, որ մեկ անգամ ևս այդպիսի ալիք բարձրացավ 2000-ականների սկզբում, այդ ժամանակ ես Երևանգազի, հետո Հայգազի տնօրենն էի: Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն առաջարկը, որ արեց Ռոբերտ Նազարյանը, ես կողմ եմ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք մեր չափող սարքերը: Մեր առաջարկով իրենք էլ այդ սարքերից ձեռք բերեցին, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, ինձ թվում է՝ այս խոսակցություններին վերջ կտրվի»: Փոխնախարարը նաեւ հավելել է, որ հնարավոր է շարժական լաբորատորիա ստեղծել, ինչն «ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է»: