Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-02-05-ba76a0264b35b7248ce182db28c61bb1818c9a0d8a1f0d0d6c579d70b1f4a0e6_50555f63cf0b792
A A
Պաշտոնական

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում

 

Մայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքաքսուքային նյութի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։