Բացել լրահոսը Փակել լրահոսը
441149885_413219765007465_1720388598959408500_n
A A
Պաշտոնական

Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է

Մայիսի 16-ին, ժամը 08:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների, ոստիկանների և համագյուղացիների համատեղ ուժերով անվնաս հայտնաբերվել է Ռ. Կ.-ն (ծնված 1957 թ.):