Օպերատորական ու լրագրողական դասընթացներ «Ա1+»-ում
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+» հեռուստաընկերության՝ 1996 թ-ից գործող «Հեռուստատեսության Բարձրագույն դասընթացներ» ծրագիրը հայտարարում է ընդունելություն «Հեռուստալրագրություն» և «Օպերատորություն» մասնագիտությունների գծով։
Կուրսերում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։ Դասընթացները հնարավորություն են տալիս ուսանողներին ստանալ տեսական ու գործնական գիտելիքներ, դրանք կիրառել արդեն իսկ ուսումնառության ընթացքում և հեշտությամբ գտնել աշխատանք ոլորտում։
Հեռուստալրագրություն մասնագիտության գծով դասընթացների համար բարձրագույն կրթությունը պարտադիր է։
Դասընթացների տևողությունը` 6 ամիս։
Ուսումը՝ վճարովի։
Դասընթացի ավարտին տրամադրվում է եռալեզու, միջազգային նմուշի դիպլոմ։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասցեին։
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ս․թ․ հունվարի 16-ից մինչեւ փետրվարի 16-ը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 055407858 հեռախոսահամարով։