Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։
Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը, գրում է Haqqin.az-ը։
Վարդանյանն ապրիլին հացադուլ էր հայտարարել, որը տևեց երկու շաբաթից ավելի և որը նա դադարեցրեց հարազատների հորդորով։ Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է Նոբելյան խաղաղության մրցանակի։
Բաքվի բանտերում գտնվող Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները ևս երկարացվել են 5 ամսով։
Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։