A
A
Գործատուն եկել էր ԵՊՀ՝ աշխատակիցներ որոնելու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳործատուներն իրենց ոտքով եկել էին Երեւանի պետական համալսարան՝ աշխատակիցներ որոնելու։ Համալսարանի հիմնադրման 105-ամյակին նվիրված Բանուգործ էքսպոն մեկ հարկի տակ էր հավաքել դիմորդներին, ուսանողներին ու գործատուներին, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ իրար հետ։ Էքսպոյին մասնակցում են ավելի քան 50 կազմակերպություններ։ Այս էքսպոյի ձեւաչափը տարբերվում է նրանով, որ ոչ միայն ուսանողին է հնարավորություն տրվում աշխատաշուկայի առաջարկներին ծանոթանալու, այլեւ դիմորդներին, ուրվագծվում է նրանց մասնագիտական ուղին։
Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատի ներկայացուցչությունն էքսպոյին մասնակցում է՝ երիտասարդների հետ շփվելու հնարավորությունը բաց չթողնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում