Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-02-0b-3dfa96bf66ffa7e1ca369d5aa6ddcfb8bce106cea10af99af4dadbe474a84aa4_1d552f010833e457
A A
Պաշտոնական

Պարզվել է, որ ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

Օգնության են հասել ավտոմեքենաները

 

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ:

Փրկարարներն ավտոբուսից և ավտոմեքենաներից դուրս են բերել 8 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել՝ 2 ավտոմեքենա։