A
A
Տներից մեկի տանիքը քամուց պոկվել է և կախվել
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 16-ին, ժամը 17:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի պոկված հատվածը (մոտ 40 քմ)։