Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին քայլը կկատարի աշխարհի չեմպիոնը

Սպորտ
e59100f5da4abecc274464c8fe2271cd

Այսօր Մոսկվայում սկսվում է շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը։

Գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը կհանդիպի 2011 թ հավակնորդների մրցաշարի հաղթող, Իսրայելի շախմատիստ Բորիս Գելֆանդի հետ։

Կողմերը կանցկացնեն 12 պարտիա։ Հավասար միավորների դեպքում հաղթողը կորոշվի թայ բրեյքում։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,55 մլն դոլար, որի 60 տոկոսը կստանա հաղթողը, 40 տոկոսը՝ պարտվողը։

Երեկ կայացած վիճակահանությամբ առաջին պարտիայում սպիտակներով հանդես կգա Վիշվանաթան Անանդը։ Ի դեպ, ժամացույցը գործի կդնի Հայաստանը ներկայացնող միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը։

Բուքմեյքերների կարծիքով մրցամարտի ֆավորիտը Վիշվանաթան Անանդն է, ում հաղթելու հնարավորությունը 3,5 անգամ բարձր է գնահատվում՝ 1,16 գործակից՝ 4,5-ի դիմաց։