Արթուր Աբրահամը մտադիր չէ ամուսնանալ
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այսօր հյուրն էր:
«Ես առաջիկայում չեմ պատրաստվում ամուսնանալ» - այդպես պատասխանեց առաջին հարցին Արթուր Աբրահամը այսօր ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը աղջիկներին խորհուրդ տվեց չզբաղվել բռնցքամարտով, որպեսզի մարզումներից հետո կապտած աչքով չներկայանան իրենց ընկերոջը կամ ամուսնուն:
Նա միաժամանակ ասաց, որ բռնցքամարտիկ դառնալու համար նախ հարկավոր է պատրաստ լինել հոգեպես, հետո նոր ֆիզիկապես:
«Բռնցքամարտում հոգեբանությունը շատ կարեւոր նշանակություն ունի: Բացի այդ բռնցքամարտիկը պետք է բազմակողմանի զարգացած լինի: Առանց մտածելու ձեռքերն ու ոտքերը ոչինչ չեն կարող անել»:
Արթուր Աբրահամը դեռեւս չի պատրաստվում թողնել պրոֆեսիոնալ ռինգը: Նա մտադիր է եւս 3 տարի մենամարտել: «Իմ գլխավոր նպատակն է ներկայիս քաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն, երկու տարի պահպանել այդ տիտղոսը, ապա նոր հրաժեշտ տալ բռնցքամարտին»: