Վալերիյ Օսիպյանն ու կինը հրավիրվել են դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր:
«Ազդարար» համակարգից «Ա1+»-ը տեղեկացավ, որ դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ այսօր նրանք պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Հակառակ դեպքում պետք է զանգահարել եւ համաձայնեցվելու նպատակով օր եւ ժամ պայմանավորվել:
2018 թ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, իսկ 2019 թ ազատվել պաշտոնից: