A
A
Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին
Աջակցիր «Ա1+»-ինՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․
Մայիսի 10-ին MV Hondius զբոսանավը ժամանել է Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ, որից հետո իրականացվել է ուղևորների իջեցում և հայրենադարձության չվերթներ դեպի նրանց բնակության երկրներ։
Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝
Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփում նրանց հետ։
Հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, նրանցից վերցվել են լաբորատոր նմուշներ, իսկ հետո հատուկ պայմաններով տեղափոխվել են մեկուսացման վայրեր, որտեղ բժշկական հսկողության ներքո կանցկացնեն կարանտինային շրջան։
Շարունակվում են նաև կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և բժշկական հսկողության աշխատանքները։
Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։