Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկարգություններ Մադրիդում

Սպորտ
e4dbbfe68fd0330584fd67c98b6518e5

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում 35 մարդ է վիրավորվել ոստիկանության եւ ֆուտբոլասերների միջեւ տեղի ունեցած ընդհարման ժամանակ:

Տեղի «Ատլետիկոյի» երկրպագուները այս գիշեր դուրս են եկել փողոցներ, քանի որ իրենց սիրելի թիմը երեկ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում 3:0 հաշվով հաղթել էր Բիլբաոյի «Ատլետիկին»:

Նրանց եւ ոստիկանների միջեւ ընդհարում է տեղի ունեցել, որի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 10 ոստիկան եւ 25 ֆուտբոլասեր: Երկրպագուներին ցրելու համար իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ եւ ռետինե փանփուշտ: Առավել ագրեսիվ տրամադրված 13 ֆաներ ձերբակալվել են:

Ի դեպ, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որտեղ կայացել է եզրափակիչ խաղը, արտառոց դեպք չի արձանագրվել: