Կապան-Նորաշենիկ ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն սեպտեմբերի 17-ին, ժամը 18։12-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախ ճանապարհին Կապան-Նորաշենիկարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի մոտ 17 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Տ., ծնված 1990 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 20 մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Տ.-ն և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1967 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նշվում է, որ ավտոմեքենայում եղել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:18-ին: Այրվել է ավտոմեքենան: