Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում։
 
🔍 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել։
 
💰Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի՝ ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ։
⚖️ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որի հիմքով հարուցվել է քրեական վարույթ։