Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-28_09-39-32
A A
Պաշտոնական

Իրավիճակը՝ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 9:20-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատված, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Անիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։