Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվել են դեպի ՀՀ նավթամթերքի տարանցման գնի շուրջ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մակա Բոճորիշվիլին դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են տարածաշրջանային առևտրային և հաղորդակցային կապերին։
Նախարարները գոհունակությամբ նշել են, որ համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի տարածքով Հայաստան արտահանվող ադրբեջանական նավթամթերքի սակագնի շուրջ՝ շեշտելով այս ուղղությամբ աշխատանքների շարունակության կարևորությունը, հայտնում է APA-ն։
Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին՝ հարցի արագ լուծման համար։
Կողմերը դրական են գնահատել այս ուղղությամբ գրանցված առաջընթացը և ընդգծել համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջև ռազմավարական և բարեկամական համագործակցության ներկա վիճակը և ապագա հեռանկարները։
Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»։
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։