Բացել լրահոսը Փակել լրահոսը
84e28d69-91b7-4bb2-82e6-4ac3119d4de6
A A
Պաշտոնական

Հրդեհ Վարդենիս քաղաքում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 14։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանի տանիքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցում գտնվող նախկին պանրի գործարանի տանիքում (ընդհանուր 5000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15։58-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 100 քմ ։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի տանիքի մնացած հատվածներ։