Բացել լրահոսը Փակել լրահոսը
604393744_1255212369965446_7629108338534060909_n
A A
Պաշտոնական

Հայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․

Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։

Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․

📌 տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,

📌 լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում ( թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլ դրանց պահպանությունից։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը։