Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե հաստատակամ են, որ ձայներ չեն տալու և հանրաքվեի չեն գնալու, ինչի՞ դեմ են պայքարում․ Տ․Չախոյան (տեսանյութ)

«Որպեսզի հանրաքվե լինի, ընդդիմությունը պետք է ապահովի ԱԺ-ում պակասող 6 ձայները։ Եթե այդ մարդիկ միտված են, որ այդ 6 ձայները չեն լինելու, հետևաբար՝ ինչի՞ մասին է այդ իրազեկումը։ Եթե հաստատակամ են, որ այդ ձայները չեն տալու, հանրաքվեի չեն գնալու, ինչի՞ դեմ են պայքարում»,- «Ա1+»-ի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ կիրակի ընդդիմադիր ուժերը, իրենց ներկայացմամբ, անկախության պաշտպանության իրազեկման և նոր Սահմանադրության ընդունումը կանխելու նպատակով շրջում էին փողոցներով ու այլ վայրերով և զրուցում մարդկանց հետ։

Տարոն Չախոյանը հարց է բարձրացնում, թե նույն այդ մարդիկ տեղյա՞կ են, որ ՀՀ Անկախության հռչակագրում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին կետ կա։

«Այստեղ դեռ կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է միավորվեն։ Տարածքային պահանջնե՞ր են ներկայացնելու Ադրբեջանին։ Փողոցային ակցիա անողները պատրաստվում են գնալ և կռվե՞լ Ղարաբաղի համար»,- հարցնում է պատգամավորը։

Ինչ վերաբերում է ընդդիմության այդ նախաձեռնությանը, պատգամավորն ասում է, չի ցանկանում փակագծեր բացել, բայց այն, որ նրանք խառնված՝ դուրս են եկել փողոց և չեն սպասում, մինչև նոր Սահմանադրության տեքստ հրապարակվի, խոսում է այն մասին, որ այդ ուժերն ինչ-որ վախեր ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում