Բացել լրահոսը Փակել լրահոսը
897549293_1077574071930700_6814200063733947704_n
A A
Սպորտ

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում: Սուրեն Կատվալյանը քառորդ եզրափակչում բացահայտ առավելությամբ հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիռին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածից հետո եգիպտացի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրել է գոտեմարտը:

Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին: Կիսաեզրափակչում նա կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ: