Բացել լրահոսը Փակել լրահոսը
602330744_1175028048137943_7617850224904347193_n
A A
Պաշտոնական

ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով․ նախարարություն

Ֆինանսների նախարարությունից հայտնել են․

2026 թվականի հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։
 
Դուք այս միջոցառման շահառու եք, եթե
📍ունեք ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք,
📍Ձեր անվամբ բանկում բացվել է հաշիվ և այդ հաշվին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ:
🔹 Միջոցառման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների մասին սպառողների գիտելիքները։