Բացել լրահոսը Փակել լրահոսը
605109405_24858657847146788_5024727802630782686_n
A A
Քաղաքականություն

Քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է

Այս պահին դեռևս ինձ անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը:
Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։
 
Ավելի ուշ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց.
«Խաչիկ Գալստյանին հակակոռուպցիոն կոմիտեն շինծու մեղադրանքով եւ կալանքի նպատակով ձերբակալեց: Քաղաքական հետապնդումները շարունակվում են»: