Բացել լրահոսը Փակել լրահոսը
14c3e219866b5b38d2ef2e3aa846856a_1794037258
A A
Հասարակություն

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, հայտնում են ԶԼՄ-ից։
 
Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել:
 
Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:
 
Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում: