Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ինչ արել ենք, անում ենք առանց ակնկալիքի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0116691

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին, անդրադառնալով քաղաքական առաջիկա զարգացումներին, նշեց, որ առաջիկայում արտահերթ ընտրությունների մասին խոսելը վաղ է, քանի որ դրանք բոլորի համար պետք է ընդունելի լինեն ու, ինչպես նաև, ԸՕ-ն փոխվի. «Ընտրությունները պետք է անցկացվեն բոլոր ուժերի համատեղ համաձայնությամբ»: Այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն իրեն տեսնում է նոր Կառավարության կազմում, պարոն Ռուստամյանը նշեց. «Այս ընթացքում մենք ինչ արել են, անում ենք առանց ակնկալիքի։ Մեր ողջ կարողություններով աջակցելու ենք, որ այս շարժումը հաջողվի։ Շարժումը չի ենթադրում միայն փողոցում, այլեւ արդեն կառավարման օղակներում։ Կարծում եմ` առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի այն, որ ճիշտ կադրային քաղաքականություն լինի, որպեսզի մարդկանց մեջ կասկածանք չլինի, որ դա լավագույն մասնագետն է ու օժտված է բարոյական բարձր հատկանիշներով»: Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, ու ինքը չի հավակնում մտնել նոր Կառավարության կազմի մեջ. «Սակայն նորից եմ ասում` մենք չենք պատրաստվում մենակ թողնենք Նիկոլ Փաշինյանին այս գործընթացներում։ Մենք պատասխանատվությունից փախչող չենք ու ամեն ծրագրում կփորձենք մեր դերակատարությունն ունենալ։ Մենք չենք ուզում, որ այս Կառավարությունը ձախողվի»: ՀՅԴ խմբակցությունը որոշել է. Աղվան Վարդանյանից հետո քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը. «Ճիշտ է, մինչեւ մայիսի 10-ը կա հնարավորություն, որ Աղվան Վարդանյանը դիմումը հետ կվերցնի կամ հաստատվի վերջնական։ Ինչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա ինչ ասեք, ասացին. կարծես` մի բաժակ ջրում փոթորիկ փնտրեն։ Նա վարվել է իր համոզմունքին ու խղճին համահունչ։ Եղած հակասությունները չեմ կարող որեւէ անձի նկատմամբ հետապնդման բերել»: https://youtu.be/W2eB51AXxQ0 Արդյոք ՀՅԴ-ն խոսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ` առաջնահերթ քայլերի կատարման մասին, ինչպես ՀՀԿ հետ կոալիցիա կազմելուց առաջ ներկայացրին տաս կետանոց պահանջներ, Արմեն Ռուստամյանը նշեց. «Խոսել ենք, օրինակ, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի այն տրամաբանությամբ, որ արտահայտել է Արցախի ժողովուրդը հանրաքվեով։ Նաեւ` ԱԺ համակարգը չվերացվի, այլ զարգանա ու դեպի ապակենտրոնացում քայլեր արվեն։ Նաեւ` վարչապետի լիազորությունները սահմանափակվեն։ Նաեւ` միջազգային կառույցներին հետ գործընկերային մեր հարաբերությունները շարունակվեն։ Նաեւ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն այնպես, ինչպես մենք նախանշել ենք, ինչպես նաեւ` Հայոց ցեղասպանության ճանաչումը»: