Ի՞նչ եղանակ է սպասվում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով։ Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
Երևան քաղաքում՝
Մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 17-ի և 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։